ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հրաշագործի՛ր հացնուգինով - տեր կենդանիով

Հրաշագործի՛ր հացնուգինով - տեր կենդանիով
01.03.2025 | 11:20

Բարի գալուստ, Գարնան առաջին այգաբաց,

խաղաղություն և առատություն բեր Հայոց աշխարհին,

ծաղկեցրու, պտղավորիր սրբազան հողն Ավետյաց Երկրի,

խելառ ջրերիդ առնական համբույրները թող օրհնյալ լինեն,

արևով ու լույսով ջերմացրու ամեն հունդ, որ պայթեն, տարածվեն ու աճեն, բազմանա՜ն ...

Հավատքով զինիր սերմնացաններին. երբեք չընկրկեն եղանակների

ու բազում այլ հանգամանքների որևէ պատճառով:

Համբերությամբ զինիր հավատավորներին

և անուշացրու մեր աչքերում

ու ռունգերում մեր գեղեցիկներին, որպեսզի այլ ափերի կանչերը մարեն մեր մեջ

ու լիանանք քարից քամած ՀԱՑՆՈՒԳԻՆՈՎ - ՏԵՐ ԿԵՆԴԱՆԻՈՎ :

Եվ սեր սփռիր ամենուր...

թող բոլոր կոշտացած սրտերը նույնպես վայելեն վերերկրային շնորհաստեղծ այդ զգացումը:

Եվ բացիր ջերմեռանդ սիրով

Հայոց աշխարհի հորիզոնները....

Հրաշագործի՛ր,

ՄԵԾԴ ԴԻՑԱՄԱՅՐ ԳԱՐՈՒՆ,

հրաշագործի՜ր....

01.03.2014 թվ., Աստուրան

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 7854

Մեկնաբանություններ